Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի հեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` չնայած գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած կոնֆլիկտին:

Ինչպես վստահեցնում է «Mirror»-ը, ֆուտբոլիստն ու գլխավոր մարզիչը զրույց են ունեցել, որի արդյունքում համաձայնության են եկել հաշտության շուրջ:

Ըստ այդ համաձայնության, Պոգբան մինչև մյուս ամառ չի բարձրացնի ակումբից հեռանալու հարցը:

Ընդ որում, անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և պատրաստ է քայլեր ձեռնարկել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ԱՊԼ-ի 4 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել