Վերցրեք սմբուկը, լվացեք, բարակ ու երկայնական շերտեր կտրատեք ու դրեք թավայի մեջ, համեմեք աղով: Սմբուկը պետք է աղի մեջ թողնել մոտ մեկ ժամ (ավելի նախընտրելի է՝ երկու ժամ): Այս ընթացքում սմբուկից հյութ է դուրս գալիս, որն անպայման պետք է հեռացնել:
Կաթսայի մեջ ջուր լցրեք եւ եռացրեք: Ջրի մեջ սմբուկի հինգից-վեց շերտ լցրեք եւ սպասեք երեք րոպե: Այնուհետեւ կարելի է շերտերը հանել եւ դնել քամիչի մեջ. այս գործընթացն արագացնելու համար կարելի է անգամ սմբուկի շերտերը լվանալ:
Այսպիսով՝ սմբուկի շերտերն արդեն կարելի է սննդի տոպրակների կամ տարաների մեջ լցնել, լավ փաթաթել եւ դնել սառնախցիկի մեջ: Ահա այս մեթոդով կարելի է սմբուկը սառեցնել՝ ձմռանն օգտագործելու համար: Այժմ Դուք արդեն ձմռանն էլ կարող եք սմբուկով աղցաններ կամ ուտեստներ պատրաստել. ընդամենը պետք է հանել սառնախցիկից եւ տապակել:
Ի դեպ, սմբուկը սառնարանում պահելու համար կարելի է ոչ միայն եռացնել, այլեւ տապակել: Երկու տարբերակով էլ կարելի է լավ արդյունքի հասնել:
Նյութի աղբյուր՝ http://kiss.am/publ/o/to/hnaramit_d_orov_hnaravor_e_smbowky_sarecnel_dmrany_ogtagorcelow_hamar/240-1-0-12216
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել