Shabat.am-ը գրում է.
Թեև այսօր սեպտեմբերի 5-ն է , սակայն Ելփին գյուղի դպրոցում այդպես էլ չի մեկնարկում ուսումնական տարին։ Դպրոցի 139 աշակերտներն ու նրանց ծնողները մեկ մարդու պես որոշել են դպրոց չեն գնա այնքան ժամանակ, մինչև աղանդավորական հայացքներ ունեցող իրենց թվով 4 ուսուցիչները չազատվեն աշխատանքից։ Shabat.am –ին նրանք պատմեցին, որ ավետարանչական եկեղեցու հետևորդ համարող իրենց անգլերենի ուսուցչուհուն պարբերաբար այցելում են այդ կրոնական կազմակերպություններից ներկայացուցիչներ, այդ թվում մի քանի անգամ եղել են դպրոցում, բուկլետներ բաժանել ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար անվճար ճամբար կազմակերպելու առաջարկ արել։
Ծնողները լուրջ մտահոգություն ունեն գյուղում ստեղծված իրավիճակի համար, մի քանի անգամ նամակ են ուղարկել Վայոց Ձորի մարզպետարան,Կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև Վեհափառին են տեղյակ պահել, ինչպես իրենք են ասում, իրենց գյուղի աղանդավորական շարժման մասին։ 4 ուսուցչուհիներից միյան մեկն է խոստովանում, որ ինքը ավետարանչական եկեղեցու հետևորդ է, սակայն վստահեցնում է, որ երբեք քարոզ չի արել դպրոցում։ Մյուս 3 ուսուցչուհինները այս ամենը համարում են զրպարտանք, ավելին՝ այստեղ քաղաքական որոշակի նկրտումներ են տեսնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ