Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասի թիվ 49 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:54-ին։

Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և ոչ բնակելի փայտե տնակ (մոտ 12 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել