Jpost-ի հաղորդմամբ՝ Օքսֆորդի համալսարանի տնտեսագետների ուսումնասիրության արդյունքներով՝ այս տարվա նոյեմբերին Իրանում տնտեսության և ազգային դրամական միավորի փլուզում է սպասվում՝ պայմանավորված Թրամփի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացմամբ:

Oxford Economics կազմակերպությունը վստահ է, որ նավթի և արդյունաբերության ոլորտի նկատմամբ պատժամիջոցները կնպաստեն ազգային արժույթի գնաճին:

Նշենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի նոյեմբերի 4-ից: Պետդեպարտամենտն արգելք կդնի Իրանի հետ թանկարժեք մետաղների, ավտոմոբիլային առևտրի, և, որ ամենակարևորն է, առևտրի մեջ ամերիկյան արժույթի օգտագործման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել