Դատախազությունը համարել է, որ գործը սկսելու համար օրենքով նախատեսված ժամկետը վաղուց արդեն սպառվել է:

Լոս Անջելեսի դատախազությունը դերասաններ Քևին Սփեյսիի և Սթիվեն Սիգալի վրայից հանել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները:

TMZ պորտալի համաձայն՝ Սփեյսիի զոհերից մեղադրել է դերասանին իր նկատմամբ 1992-ին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Դատախազությունը հայտարարել, որ գործի քննությունը մերժվել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով:

Նման որոշում է կայացվել նաև Սեգալի նկատմամբ, ում կինը մեղադրում էր դերասանին 1993 թվականին իրեն բռնաբարելու մեջ:

Հիշեցնենք, որ Քևին Սփեյսին սկանդալային պատմության կենտրոնում էր հայտնվել դերասան Էնթոնի Ռեփի հայտարարությունից հետո, ով նրան մեղադրել սեռական ոտնձգությունների կատարելու մեջ: Հետո նրա նկատմամբ հետաքննություն սկսվեց նաև 3 բռնաբարության համար:

Ինչ վերաբերում է Սիգալին, նա մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Playboy-ի մոդել Ջեննի Մակքարտիի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել