1991-1994թթ.-ին Նոյեմբերյանն ու ամբողջ տարածաշրջանը եղել է ուղիղ ազերու կրակի առաջ՝ դիմակայելով պատերազմական բոլոր փորձություններին...
- Պատերազմական ժամանակաշրջանում Նոյեմբերյանում ապրում էր 7500 մարդ, իսկ այսօր՝ 4500:
- Բագրատաշենի շուկայի փակման արդյունքում մանր ու միջին բիզնեսը մահացավ, իսկ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները կրկնակի անգամ թանկացան՝ ավելի մեծ տեմպերի հասցնելով արտագաղթը...
- Օլիգարխները բռնագրավեցին արոտավայրեն ու գրեթե բոլոր հողատարածքները՝ սպանելով և՛ անասնապահությունը, և՛ այգեգործությունը, և՛ գյուղատնտեսությունը, գյուղացուն ստիպելով բռնել գաղթականի ճամփան...
- Անտառների օգտագործումը հասու է միայն օլիգարխներին ու պետական չինովնիներին, որոնք բնաջնջման եզրին են հասցրել դրանք...
- Ուսման վարձերի թանկացմանը զուգահեռ Երևանում ուսանելը անհնարին է դառնում, այս պայմաններում երիտասարդությունը արտագաղթում է՝ բախտ որոնելով արտերկրում...
-Մինչհամայնքային ճանապարհները անմխիթար վիճակում են, իսկ միջպետական Նոյեմբերյան-Երևան մայրուղու՝ Նոյեմբերյան-Իջևան հատվածը թշնամու տեսադաշտում է...
Հ.Գ. Հազարավոր խնդիրների մեջ է ընկղմված երբեմնի ծաղկուն Նոյեմբերյանը, որ օր օրի հայրենի իշխանությունների թեթև ձեռքով գլորվում է մեռյալություն. . .
Մի կողմից ազերու գնդակն է, իսկ մյուս կողմից հայրենի իշխանությունների թալանչի ու ապաշնորհ կեցվածքը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/458988957527503?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել