Life.panorama.am-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Փողոցի շները» 16 մասից բաղկացած ֆիլմաշարը, որի գլխավոր հերոսներն են ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի երկու թոռները՝ Խորեն Լեւոնյանը եւ Խորեն Աբրահամյան կրտսերը: Վերջինս բացահայտում է հայ լսարանի համար, քանի որ մինչ այս մարդիկ Խորեն Աբրահամյանի միայն երկու թոռներին էին որպես դերասան ճանաչում:

Life.panorama.am-ն այսօր զրուցել է Խորեն Աբրահամյան կրտսերի հետ ու հետաքրքիր բացահայտումներ արել նրա մասին:

«Իրականում, մինչ այս նախագիծը առիթներ ունեցել եմ նկարահանվելու, բայց որպես գլխավոր կերպար՝ սա իմ առաջին փորձն է: Ես Անգլիայում էի, երբ առաջարկ ստացա քասթինգին մասնակցելու: Պետք է ընդգծեմ, որ քասթինգի միջոցով ընտրվելուց հետո է ստեղծագործական թիմը պարզել, որ Խորեն Աբրահամյանի որդու տղան եմ, անգամ ես ու եղբայրս՝ Խորեն Լեւոնյանն ենք ընտրվելուց հետո տեղեկացել, որ միասին ենք խաղալու»,- պատմեց Խորենն ու շարունակեց.

«Սա հետաքրքիր ֆիլմաշար է, որը պետք է, որ մեծ լսարան ունենա: Ինքս ամեն ինչ արել եմ, որպեսզի լավ արդյունք գրանցեմ: Ի դեպ՝ ուզում եմ նշել, որ ռեժիսոր Դանիել Հարությունյանը իսկապես շատ տաղանդավոր է եւ իր գործին գիտակ, վստահ եմ՝ նա մեծ ապագա է ունենալու, եւ հենց նրա տաղանդը տեսնելով՝ ես որոշեցի համաձայնել ու նկարահանվել: Նախագիծը մեզ լավ ընկերներ դարձրեց, ինչի համար շատ ուրախ եմ»:

Երկու եղբայրները մեկ տեղում՝ հարցին, թե դա բարդ էր արդյոք, պատասխանեց.

«Բնավ բարդ չէր: Մենք շատ մտերիմ եղբայրներ ենք, միասին մենք ավելի ուժեղ ենք: Ի դեպ՝ ես ու Խորեն Լեւոնյանը միասին դեռ շատ ծրագրեր ունենք, եւ ասեմ, որ որտեղ երկու Խորիկ կան, ուրեմն վտանգավոր մի բան է սպասվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել