Բրիտանական Աբերֆան քաղաքում (Հարավային Ուելս) աղջիկը հոսպիտալացվել է արյան վարակով՝ կեղտոտ կոշիկ փորձելու արդյունքում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Կոշիկի խանութ այցելելու հաջորդ օրը չորսամյա Սիենա Ռասուլի ոտքն սկսել է ցավել: Մայրն արտասվող աղջկան բժշկի է տարել, ով նկատել է ճարպակալումը, բայց թողել է, որ երեխան տուն գնա:

Հաջորդ օրը Սիենան սկսել է ջերմել, և նրան նորից հիվանդանոց են տարել: Այս անգամ նրա մոտ արյան վարակ են ախտորոշել: Ակնհայտ է, որ աղջիկը վարակվել է խանութում կոշիկ փորձելու ժամանակ:

Բարեբախտաբար, վիրահատական միջամտության կարիք չի եղել և հնարավոր է եղել բավարարվել միայն թարախի օջախը հեռացնելով: Աղջիկը մի քանի օր մնացել է հիվանդանոցում՝ ընդունելով կաթիլային հակաբիոտիկներ:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել