Ռուսաստանի ԱԳՆ–ն Արցախն ադրբեջանական տարածք որակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹՂարաբաղյան հակամարտության առկա ստատուս–քվոն անընդունելի է բոլորի համար, ու առաջին հերթին՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո։ «Ստատուս–քվոն ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձման, այլև Հայաստանի տնտեսական շրջափակման հարցն է, ուստիև այստեղ կարիք չկա որևէ մեկին բացատրել այդ ստատուսի անընդունելի լինելը», – ասել է նա։ Իր խոսքերով, Ռուսաստանի համար ներկա իրավիճակն անընդունելի է նաև այն պատճառով, որ «Ռուսաստանի երկու հարևանների ու ընկերների միջև» երկար ու բարդ կոնֆլիկտ է, իսկ Կովկասում խաղաղությունը Մոսկվայի կարևորագույն արտաքին–քաղաքական առաջնահերթությունն է։ Տեսանյութը՝ 24.45 րոպեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել