Կալիֆորնիական Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները, Քրիստինա Քեմբերի գլխավորությամբ, պարզել են, որ մարիխուանա ծխելուց հետո 6 օրվա ընթացքում թմրանյութի հետքերը դեռ պահպանվում են մայրական կաթի մեջ:

Այս մասին հաղորդում է Pediatrics ամսագիրը: Մասնավորապես, հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ ակտիվ քնաբերը, որ պարունակում է թմրանյութը, կարող է ազդել երեխայի վրա:

Գիտնականները են 54 կրծքի կաթի նմուշ են հավաքել 50 կերակրող մայրերից, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում մարիխուանա են օգտագործել: Կանանցից յուրաքանչյուրը հաղորդել է, թե որքան հաճախ է թմրանյութ օգտագործում և ինչ քանակությամբ, ինչպես նաև՝ վերջին օգտագործման ճշգրիտ ժամանակը:

Օրինակ, օրական մեկ անգամ մարիխուանա օգտագործող կնոջ կրծքի կաթում տետրահիդրոկանաբինոլի կոնցենտրացիան 105 նանոգրամ է մեկ միլիլիտրի համար, օրական 7 անգամ օգտագործողի մոտ՝ 304 նոնգրամ:

Հետաքրքրական է, որ տետրահիդրոկանաբինոլ հայտնաբերվել է նաև այն նմուշներում, որոնք ստացվել էին մարիխուանա օգտագործելուց 6 օր հետո: Միևնույն ժամանակ, ինչպես հաշվարկել են գիտնականները, տետրահիդրոկանաբինոլը միջինում շուրջ 27 ժամվա ընթացքում է անցնում կրծքի կաթի բաղադրության մեջ:

Նշենք, որ կատարված ուսումնասիրությունն ամենախոշորն է՝ կնոջ կրծքի կաթի վրա մարիխուանայի օգտագործման ազդեցության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել