Panorama.am-ը գրում է.
«Հայաստանում մեկնարկում է ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» ծրագիրը, որը հնգամյա նախաձեռնություն է և նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը»։
Այս մասին այսօր ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Ծրագրի ընթացքում կտրամադրվի ֆինանսական աջակցություն, որը կնպաստի միացյալ թագավորության և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և ստեղծարար ոլորտի հաստատությունների միջև գործընկերային կապեր հաստատելուն և ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը։
Սարիբեկյանի խոսքով՝ այն ուսանողներին ու ստեղծարար ձեռներեցներին հնարավորություն կընձեռնի ձեռք բերել համապատասխան հմտություններ՝ բիզնես գաղափարների մշակման փուլից մինչև բիզնես ծրագրի ձևավորում և իրականացում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։