Միլինավոր դոլարների պարտքի տակ ընկած ճարահատյալ գյուղացիներ ու անտարբեր կառավարություն:
Մարդիկ լացում են ցավից ու ապագայի նկատմամբ հույսի կորստից:
Հասկանո՞ւմ եք:
Մարդկանց աչքին չի գալիս տանջանքն ու չարչարանքը, որի միջով անցել են, էն որ գիշերները չեն քնել, հողն են ջրել… վարել են, ցանել... ջրի փող են մուծել:
Մարդիկ ասում են՝ մենք ջհանդամ՝ գոնե բանկերի վարկերը կարողանանք մարել…
Ու էսքանից հետո մեր անզուգական կառավարությունը մարդկանց սերմացու ա առաջարկում…
Սերմացու տալիս եք, որ ի՞նչ անեք:
Ախր մինչև ձեր տված սերը աճի, եթե իհարկե աճի, բանկը կխլի գյուղացու էդ մի կտոր հողը…
Սերմացու պետք չի գյուղացուն, այլ վարկի սառեցաում ա պետք…
Ոնց ուզում եք արեք՝ կառավարություն եք կոչվում:
Ու արդարացումները, թե՝ կառավարությունը հո մեղավոր չի կարկուտի համար, ոնց որ ծաղր լինեն գյուղացու հանդեպ….
Իհարկե, մեղավոր չի կարկուտի համար, հո նորմալ հակակարկտային կայան չէր ստեղծելու..
Կարկուտը քշեց բերքը՝ մարդկանց հույսերն ու սպասելիքներն էլ հետը…
Էլ բան չեմ գրի… ո՞ր մեկը գրեմ:
Գազի գնի մոտալուտ բարձրացումը…
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը…
թե գնաճը…
Ժողովուրդը մեղք ա…
Մի քիչ էլ ժողովրդին տիրություն արեք…