Armsport.am-ը գրում է.

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի կարողացել դուրս գալ US Open-ի քառորդ եզրափակիչ` 4 սեթում անակնկալ կերպով պարտվելով Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանին 6:3, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7):

Հանդիպումը տևել է 3 ժամ 34 րոպե:

Հատկանշական է, որ Ջոն Միլմանն աշխարհի 55-րդ ռակետն է:

ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու համար Միլմանը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:

US Open 2018-ը կավարտվի սեպտեմբերի 9-ին: Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի թենսիստ Ռաֆայել Նադալն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել