Armsport.am-ը գրում է.

Ռիգայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության է հասել Աստղիկ Հակոբյանը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել արծաթե պարգևի:

Հակոբյանը նաև 130 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

Ավելացնենք նաև, որ այս հաջողությունը արդեն 3-րդն է Աստղիկի համար այս տարում:

Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել Սպիտակ Նավակ մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում:

Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել