Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին:
«Նրա հետ զրուցեցինք, հավաստեց, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել: Ստուգեցինք փաստաթղթերը, թե ինչպես է ձերբակալվել, ինչ որոշման հիման վրա: Այդ ամենը համապատասխանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Միաժամանակ հասարակական կազմակերպությունների միջոցով ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Դավիթին կտրամադրվի մեկ այլ փաստաբան, ոչ հանրային փաստաբանը, որ քննչական գործողություններին ներկա էր: Դավիթը հուզված էր, կաշկանդված, չէր հիշում՝ ինչպես է եղել, որ կրակել է: Միաժամանակ ընդունում էր, որ չի հասկացել` ինչպես է կրակել, որ սպանվածն ու վիրավորը իր մոտ ընկերներ էին, որոնց հետ զորակոչվել են: Անգամ հուզվեց, լացեց. ծանր հոգեվիճակում էր»,- Aravot.am-ին պատմել է Երանուհի Թումանյանցը:
Անկեղծ ասած՝ այնպես եմ խղճում ինչպես սպանված Լյուքսին, այնպես էլ սպանող Դավիթին: Դեռահասական անմտության պատճառով մեկ կրակոցով վերջնական կործանվեց մեկ, ու ապականվեց ևս մեկ կյանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=130950680432913&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել