Հարգելի համաքաղաքացիներ և գործընկերներ

Քիչ առաջ սոցիալական ցանցերով «ՇՏԱՊ» գուժող վերտառությամբ այսպես կոչված «լուրը» այն մասին, թե հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում:

Հորդորում եմ բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց:

Հարգանքով՝ Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Արթուր Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել