Artsakhpress.am-ը գրում է.

Անցած 27 տարիների գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ապացուցել է իր պատմական էությունը և ինքնիշխանության իրավունքը: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը և ընդգծել, որ, իր կարծիքով, Արցախի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը:  

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին գրած նամակներում ես պարբերաբար հորդորում էի ճանաչել Արցախի անկախությունը: Ցավոք, Ռուսաստանը Ղարաբաղի հետ ընդհանուր սահման չունի, այլապես այլ կլիներ Մոսկվայի վերաբերմունքը: Այս հարցում, կարծում եմ, ՀՀ նոր իշխանությունները պետք է գործնական որոշում կայացնեն»,- ավելացրել է Վ. Զախարովը: 

Անդրադառնալով անկախության տոնին՝ նա նշել է, որ ուրախ է այսօր գտնվել Արցախում և տեսնել, թե ինչպես են մարդիկ մասնակցում տոնական միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել