Անկախ նրանից, թե ինչեր է խոստանում նախարարը և ասում ուղիղ եթերների ժամանակ, նրա գործելաոճը լրիվ այլ բան է ասում…
Փոքրիկ վերլուծություն. որոշ ժամանակ առաջ e-draft կայքում հրապարակվեց առողջապահության նախարարության կողմից մշակված, այսպես կոչված, «Հակածխախոտային օրենքը»: Նշված հարթակը (e-draft) նախատեսված է օրենքների հանրային քննարկման, կարծիքներ գրելու, կողմ կամ դեմ քվեարկելու համար, սակայն վերը նշված օրենքի պարագայում մենք զրկված էինք այդ հնարավորությունից, քանի որ «դեմ» քվեարկելու կոճակը բացակայում էր… Սրան կա ընդամենը մեկ բացատրություն՝ նախարարությունը, մասնավորապես՝ նախարարը և նրա «հակածխախոտային» տեղակալը որոշել են արհեստական կերպով շատ «կողմ» ձայներ հավաքել, որ «հիմնավորեն» ժողովրդի կողմից օրենքի ընդունումը, ու կապ չունի, որ նախարարն անձամբ հայտարարում է հարցազրույցներում, որ «ծխելու դեմ պայքարն ինքնանպատակ չէ…», բայց կատարված քայլերը վկայում են այլ նպատակների մասին:
Ուրիշ ժամանակ նախկին իշխանությանը քննադատում են գործելաոճի հետ կապված, բայց նախարարության ներկայիս գործելաոճը հակասում է թափանցիկ աշխատելաոճի բոլոր սկզբունքներին…
Եթե սա ինքնանպատակ չէ և եթե սա որոշ «պայմանավորվածությունների» արդյունք չէ, ապա անհրաժեշտ է այլ կերպ մոտենալ հարցին:
Ես ինքս եմ միշտ ասում, որ ծխելը վնասակար է առողջությանը և հորդորում եմ իմ բուժառուներին հրաժարվել այս վնասակար սովորությունից, սակայն ճիշտ չեմ համարում Արսեն Թորոսյանի կողմից որդեգրված և իր աշխատակիցների շրջանում լայն տարածում գտած ավտորիտարիզմը, այլակարծության մերժումը և քննարկման բացակայությունը:
Նախարարները փոփոխվում են, իսկ ոլորտը մնում է: Պետք չէ վարկաբեկել ոլորտը և ողջ նախարարությունը ձեր գործելաոճով:
Հ.Գ. Հեսա ես էլ եմ կոչվելու հանցավոր բանդայի պարագլուխ )))