Սելենա Գոմեսի էջը Instagram-ում առաջատարներից է. էջի բաժանորդների թիվը հասնում է 141 միլիոնի: Վերջերս նա լուսանկարների նոր շարք է հրապարակել, որտեղ նա ուրախանում է ընկերների հետ:

Որոշ ժամանկ անց Սելենան մի գրառում է արել. «Ես մտածում եմ, որ այս էջում կիսում եմ ձեզ հետ իմ ուրախություններն ու որոշ տխուր պահեր: Տեղադրում եմ այն, ինչի մասին ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք: Ես անընդհատ լսում եմ, որ մարդիկ ցանկանում են ապրել ուրիշի կյանքով՝ հենվելով մի քանի պայծառ լուսանկարների վրա, և մենք դա անում ենք: Ահա և այդ լուսանկարները, բայց հավատացեք՝ իմ կյանքը միշտ չէ այսպիսին. մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել