Եթե դուք էլ եք խելագարվում ավոկադոյի համար և պատրաստ եք 6 ամիս շարունակ ամեն օր դրանից ուտել, ապա շնորհավորում ենք, չորս համալսարան փնտրում են հենց ձեզ։ Մասնավորապես Loma Linda, Penn State, Tufts և University of California համալսարանները պատրաստ են ձեզ անգամ վճարել ավոկադո ուտելու համար։

Առաջին հայացքից թվում է, թե իրական լինելու համար այս առաջարկը շատ լավն է, ուստի դա սուտ է, բայց ամենևին։ Նշված համալսարանների փորձագետները ցանկանում են հետազոտություն կատարել՝ պարզելու ավոկադոյով դիետայի բոլոր հնարավոր ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես՝ հասկանալու, թե արդյոք այն օգնո՞ւմ է նիհարել։

Image result for avocado

Նախնական շրջանում նրանց 1000 մասնակից է անհրաժեշտ։ Հայտնի է, որ ավոկադոները հարուստ են սրտի վրա դրական ազդեցություն ունեցող մի շարք նյութերով, սակայն կասկածներ կան, որ ավոկադոն այնքան էլ օգտակար չէ, որքան որ մենք ենք կարծում։

Հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լինել առնվազն 25 տարեկան, կանանց գոտկատեղի տրամագիծը չպետք է գերազանցի 89 սանտիմետրը, իսկ տղամարդկանցը՝ 102 սանտիմետրը։ Հետազոտության վերջում յուրաքանչյուր մասնակից կստանա 300 դոլար և 24 ավոկադո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել