Պրոֆսոր Կեֆա Մոկբելը հետազոտություններ, որի արդյունքում պարզվել է, որ մազերի ներկի չարաշահումը ավելացնում է կրծագեղձի քաղցկեղ ունենալու հավանականությունը 14%-ով։
Բրիտանական հիվանդանոցներից մեկի վիրաբույժը հայտնում է, որ այդպիսի տեղեկատվության հաստատման համար դեռ պետք է անցկացվեն լրացուցիչ հետազոտություններ։
Պրոֆեսոր Մոկբելը խորհուրդ է տալիս կանանց կրճատել մազերի ներկելու հաճախականությունը։ Նա խորհուրդ է տալիս ներկել մազերը տարեկան 5 անգամից ոչ ավել։
Ինչպես նաև առաջարկվում է նաև օգտագործել միայն բնական ներկեր։ Օրինակ՝ ճակնդեղի, հինայի կամ մասուրի հիման վրա պատրաստված ներկեր:
Ըստ մասնագետի՝ կանայք պետք է ներկեն իրենց մազերը 4-6 շաբաթ հետո։
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային գործակալությունը դասակարգում է քաղցկեղը կանխելու շատ միջոցներ՝ փորձելով վերացնել քաղցկեղածին նյութերը, որոնք առաջացնում են քաղցկեղ։
Սակայն, ի տարբերություն այս հետազոտությունների, այդ գործակալության կայքում դեռևս չկա ոչ մի տեղեկատվություն կամ զգուշացում մազերի գույնը փոխելու սիրահարների մասին։
Սակայն ավելի լավ է նաև հաշվի առնել այդ հետազոտությունները, ըստ որի՝ հաճախակի մազերի ներկելը կարող է մեծացնել կրքագեղձի քաղցկեղի հավանականությունը։