Tert.am-ը գրում է.

Ո՞ւր է սերը և հանդուրժողականությունը կալանավորների նկատմամբ, եթե սիրո և համերաշխության հեղափոխություն է եղել: Յուրաքանչյուր կալանավոր պետք է զգա հեղափոխության շուրջը, պետք է համաներում լինի այդ մարդկանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պահանջում է իր վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: Շահեն Հարությունյանը հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ Ն. Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում նման առաջնային հարցերով:

«Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր հոր հարցով մինչև նոյեմբերի 7-ը, երբ նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

«Արժեքների հեղափոխություն արեք, պարո՛ն Փաշինյան, լուծե՛ք այս խնդիրները, երկիրը գնում է միակուսակցական դառնալու ճանապարհով, ով ձեր կուսակցությունից դուրս է, դառնում է ձեր թշնամին, անգամ ՀՀԿ-ականները չէին ասում «Հանրապետական» և վերջ: Մեր ժողովուրդը դեգրադացվում է ձեր «դուխով» մայկաների, գլխարկների միջոցով ևս: Նրանք հագնում են այդ գլխարկներն ու քարկոծում տարակարծիք ունեցող մարդկանց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել