Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն և նրա երեխայի մայրը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, Վենետիկի 75-րդ կինոփառատոնի հյուրն է եղել:

24-ամյա մոդելը կարմիր գորգի վրա ցնցել է բոլորին իր համարձակ հագուստով: Նա հագել է սև զգեստ-կորսետ՝ թափանցիկ կիսաշրջազգեստով:

Երեկոյան արարողությանը նույնպես ոչ պակաս համարձակ զգեստով է ներկայացել Ջորջինան՝ կրելով երկար բացվածքով կարճ շրջազգեստ:

Հետաքրքիր է, որ միջոցառումներին Ջորջինան ներկայացել է առանց Ռոնալդուի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել