«Եվրոստատ» գործակալության տվյալների համաձայն՝ կյանքի համար ամենթանկ երկրները Եվրոպայում Դանիան և Լյուքսեմբուրգն են:

Սննդամթերքի, բնակարանների, առողջապահության և կրթության գներն այստեղ Եվրոպայի միջին գներից 40 տոկոսով բարձր են: Այդ երկու երկրներին հաջորդում են Շվեդիան, Իռլանդիան, Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Բուլղարիան, որտեղ գները 56 տոկոսով ցածր են, քան ողջ ԵՄ-ում: Բուլղարիային նախորդում են Ռումինիան, Լեհաստանը, Հունգարիան, Լիտվան:

Ռեստորանի և հյուրանոցի գները ամենաբարձրը Դանիայում է: Իռլանդիայում ամենաթանկը ալկոհոլը և ծխախոտն է: Լյուքսեմբուրգում շատ թանկ են բնակարանները: Ամենաթանկ հագուստը և կոշիկը Շվեդիայում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել