Ութսուն տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։
Նա համարվում էր խորհրդային էստրադայի հավաքական կերպարը։

Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Դրանից առաջ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի նյարդավիրաբուժության բաժանմունքի վերակենդանացման բաժին: Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր:

Նույն օրը Կոբզոնի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան հայտնել է, որ երգչի հոսպիտալացումը պլանային էր և որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժին: Նույն հայտարարությամբ հանդես էր եկել երգչի կինը՝ Նինել Կոբզոնը:

Կոբզոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2005 թվականին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել