Բաղադրամասեր՝ 

1 կգ տավարի փափկամսին ՝ 

կես բաժակ բրինձ,

1 հատ ձու,

մի քանի ճյուղ մաղադանոս և ռեհան,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝ 

Տավարի փափկամիսը 2 անգամ աղալ: 

Մաղադանոսը, ռեհանը խառնել ձվի հետ:

Բրինձը լավ լվանալ և խառնել մաղադանոսի, ձվի և ռեհանի հետ:

Ստացված զանգվածին ավելացնեկ աղացած միսը և լավ խառնել՝ ավելացնելով աղ և պղպեղ:

Հետո բաժանել ձեռքի մեծության կտորների և յուրաքանչյուր կտորին տալ երշիկի ձև, ապա եռացող ջրի մեջ եփել` ավելացնելով մի քիչ աղ: 

Եփելուց հետո շրջանաձև կտրատել, հաստությունը վերցնել ճկույթ մատի հաստության չափով, այնուհետև թաթախել նախ՝ ալյուրի, հետո՝ ձվի մեջ ու տապակել յուղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել