Հիմա որ գրեմ, էլի պետքա սկսեն անուններ պահանջել, իբր դուք ձեր կողքը չեք տեսնում՝ ինչա կատարվում, ես պետքա անուններ տամ։ Դրա համար այս անգամ անունով կասեմ։

Պարոն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ո՞վ ա իրավունք տվել դպրոցի տնօրենի հետ նման ոճով խոսել ու մի հատ էլ անգլերենի քննություն վերցնել այն դեպքում, երբ, ըստ իր կարծիքի, տնօրենը շատ ճիշտ հարցով էր դիմել իրեն՝ օտար լեզուների դասավանդումը դպրոցում խորացնելու։ Ո՞վ ա թույլ տվել պարոն նախարարին, որ ինքը դպրոցի տնօրենի հետ ոչ թե հարցը սկսի քննարկել, այլ ամբողջ դահլիճի մոտ ասի՝ եթե դուք անգլիական թեքումով դպրոց եք սովորել, ձեր հարցն անգլերենով հիմա չեք կարող տալ։ Բայց դա էլ ամենը չէ, տնօրենը հերիք չի անգլերեն է սկսում խոսել, նախարարը ինքն իրեն արդարացնում է՝ դուք այլ բառերով եք ասում։ Իյա, իրո՞ք։ Մարդն ասելա անգլերեն թեքումով դպրոցա սովորել, ոչ թե բառերը և նախադասությունները անգիր հիշելու։

Կամ թեկուզ տնօրենը կարող էր անգիր չհիշել իր անգլերենի դասերը, դուք ընդհանրապես մտածո՞ւմ եք, որ այդ տեսանյութը նաև իր աշակերտներն են դիտում, ու ինչ անհարմար իրավիճակում էր հայտնվելու դպրոցի տնօրենն այդ պահին։

Տիկնայք և պարոնայք, դուք նկատե՞լ եք, թե վարչապետ Փաշինյանն ինչպես է շփվում մարդկանց ու պաշտոնյաների հետ։ Կյանքում զգացե՞լ եք, որ նա փորձ կատարի ինչ-որ մեկին հանրային կերպով ճնշելու կամ, ձեր ասած, քննություն վերցնելու։ Չի եղել նման բան։ Բա էլ դուք ի՞նչ իրավունք ունեք ձեզ նման կերպ պահելու։

Խոստանում եմ՝ սրանից հետո ում աշխատանքը դուրս չգա, միանգամից անունով եմ գրելու, որ էլ հարցեր չառաջանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել