«Փոփոխությունը ̶դ̶ա̶ կարևոր բան է», «խնձորը ̶դ̶ա̶ իմ սիրած միրգն է» 

Հայերենում հաճախ ենթակայից հետո անհարկի ավելացնում են «դա» դերանունը։ Օրինակ՝ ասում են՝ «Փոփոխությունը դ̶ա̶ կարևոր բան է», «Խնձորը դ̶ա̶ իմ սիրած միրգն է», «Սահմանադրությունը դ̶ա̶ մայր օրենքն է» և այլն։ Այս «դա»-ն հայերենին անցել է ռուսերենից շարահյուսական պատճենման միջոցով, սակայն հայերենում դրա գործածությունը միանգամայն ավելորդ է, քանի որ նախադասությունը ենթակա արդեն ունի։ Ուրեմն՝ պետք է ասել՝ «Փոփոխությունը կարևոր բան է», «Խնձորը իմ սիրած միրգն է», «Սահմանադրությունը մայր օրենքն է» և այսպես շարունակ։

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել