Գիտնականները, բժիշկները, դիետոլոգները մինչև հիմա վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք մսամթերքներից լիովին հրաժարվելը անվտա՞նգ է մարդու համար, թե՞ ոչ։ Մի բան պարզ է. երբ դադարեք միս օգտագործել, ձեր կյանքը լիովին կփոխվի։ Նոր սննդակարգն առաջին հերթին կերևա արտաքին տեսքի վրա։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ձեր օրգանիզմի հետ, երբ դուք հրաժարվեք միս ուտելուց։

Քաշի անկում

Միսը բավականին սննդարար մթերք է։ Մսամթերքները սնդդակարգից հանելով՝ պատրաստ եղեք հաջողություն ասել մի քանի կիլոգրամների։

Իջնում է թթվայնությունը

Մեր ստամոքսում մշտապես պահպանվում է թթվայնության օպտիմալ մակարդակ։ Դա առողջության ամենակարևոր նախապայմաններից է։ Միսը, որքան էլ տարօրինակ է, թթու ձևավորող արդյունավետ մթերք է։ Այն ստամոքսում իդեալական միջավայր է ստեղծում՝ վնասակար բակտերիաների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար։ Մսից հրաժարվելը կարող է հանգեցնել շատ հիվանդությունների դեմ օրգանիզմի դիմադրողականության պակասին։

Կազատվեք ստամոքսում անհարմարություններից

Միսը, հատկապես՝ կարմիր, մարսվում է մյուս մթերքներից նշանակալիորեն ավելի դանդաղ։ Սովորական սթեյք մարսելու համար ձեր օրգանիզմը մեծ քանակությամբ էներգիա է ծախսում։ Դրա համար որոշ մարդիկ միս օգտագործելուց հետո ծանրություն և անհարմարություն են զգում։

Կբարելավվի մաշկի վիճակը

Մսից հրաժարվելը կարող է հիանալի կերպարանափոխել ձեր մաշկը. կլավանա գույնը, կնվազի յուղոտությունը, կվերանան բշտիկները։ Բանն այն է, որ սննդակարգից հեռացնելով միսը՝ դուք մի լավ բեռնաթափում եք ձեր լյարդն ու երիկամները, որոնք վերամշակում են օրգանիզմում վնասակար նյութերը։

Կնվազի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միսը համարում է գլխավոր քաղցկեղածիններից մեկը։ Մսամթերքից հրաժարվելով՝ դուք կնվազեցնեք հաստաղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

Կունենաք ավելի շատ էներգիա

Միս օգտագործելը կարող է խթան հանդիսանալ աղիքների բորբոքման, թթվայնային ռեֆլեքսի և այլ տհաճ հիվանդությունների համար։ Նման դեպքում ձեր օրգանիզմն օգտագործում է ողջ ուժերը՝ այդ անհարմարությունների դեմ պայքարելու համար։ Եթե ուզում եք էներգիա խնայել, փորձեք հրաժարվել մսից։

Կունենաք սպիտակուցի պակաս

Միսը սպիտակուցի ամենահասարակ աղբյուրն է, որը շատ անհրաժեշտ է առողջ օրգանիզմի համար։ Բայց, իհարկե, բնությունն ունի նաև այլ ալտերնատիվներ։

Կունենաք վիտամինների և միկրոէլեմենտների պակաս

Եթե սպիտակուցի համար կարելի է գտնել այլ աղբյուրներ, նույնը չի կարելի ասել, օրինակ, երկաթի և B խմբի վիտամինների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել