Ամերիկյան Washington Times պարբերականը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Ինչպես հին ասացվածքներն են ասում, մինչ դու կսկսես ճանապարհորդությունդ, առաջինը փորիր գերեզմանդ: Նիկոլ Փաշինյանը և նրա փութաջան աշխատակիցները պետք է սա շատ լավ հիշեն:
Հայաստանի նորաթուխ վարչապետը, ով արշավ է սկսել կաշառակերության դեմ, թվում է, թե օրինակ է վերցնում Երկրորդ համաշխարհային պատերազմի դիկտատորներից իր քաղաքական ուղղվածության համար: Սա չի նշանակում, որ Հայաստանին բարեկեցիկ ապագա է սպասվում:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է այս տարվա հուլիսի 26-ին: Նրա ձերբակալումը, պարզվում է, կազմակերպել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան մեղադրում էին 2008 թվականի մարտին տեղի ունեցած դեպքերի մեջ: Ես չեմ արդարացնում ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ նրա՝ նախկինում կատարած գործողությունները, սակայն նրա այս գործողությունները շատ վատ են անդրադառնում Հայաստանի վրա՝ տանելով նրան անօրինական դաշտ:
2008թ․-ի մարտի 1-ին երկրում մեծ խռովություն և ապստամբություն տեղի ունեցավ: Ապստամբության պատճառով 10 մարդ զոհվեց և 200-ից ավելի մարդ վիրավորվեց՝ ներառյալ ոստիկանները: 20 օր հետո երկրում արտակարգ դրություն հայտարարվեց:
Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն է օժտված նախագահի վերաբերյալ վճիռ և դատավճիռ իրականացնելու լիազորություններով: Նիկոլ Փաշինյանը կոտրել է իրավունքի մասին բոլոր կարծրատիպերը՝ նկատի ունենալով այն գործողությունները, որոնք օրինական են: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ դատավճիռն օրինական, անհրաժեշտ ու անալոգիական է:
Արտակարգ իրավիճակը համապատաասխանում է միջազգային իրավունքին, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 14-ին:
Անահիտ Չիլինգարյանը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ասել է.
«Նոր կառավարության ձևավորած օրակարգի համաձայն՝ ճիշտ ժամանակն է, որ վերանայվեն քաղաքական նրբերանգներ ունեցող քրեական գործերը:Դատախազները և դատավորները կարող են ուղղակիորեն դադարել օգտագործել նախնական կալանքը: Նրանք կարիք կունենան նաև երաշխավորելու այն պարտքերը, որոնք հիմնված են փաստերի վրա և ավելորդ չեն: Լուծելով քաղաքական հետապնդում ունեցող հարցը՝ նրանք միշտ էլ մարտահրավեր են նետելու, բայց շատ կարևոր է վերականգնել քրեական դատավարության հանդեպ հավատը»:
Լոուրենս Բրոերսն ասում է, որ խնդիրն այն է, որ Հայաստանի արդարադատությունը հազիվ թե բարեփոխման ժամանակ ունենա: Փաշինյանը լավ կանի՝ ուսումնասիրի հարևան Վրաստանի փորձը, ուր հաջողության հասած Ազգային միացյալ շարժման ու Վրացական երազանքի վարչակազմերն ընդլայնել էին իրենց օրակարգը` քաղաքական փոփոխություններ կատարելու կասկածելի արդարադատության համակարգում, որի միջոցով հակառակորդներին ու մրցակիցներին պատժելու հրամաններ էին արձակվում… Այդ համակարգը կարող է հետագայում հետապնդել նաև Փաշինյանին:
Հայաստանի նոր կառավարիչները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի վերացնեն կաշառակերությունը և հետևել իրենց նախկին քաղաքական թշնամիներին:
Պարոն Փաշինյանը խոսք է տվել լինել ժամանակավոր կառավարիչ, բայց իրավական տեսանկյունից ընտրությունների համար ոչ մի օր նշանակված չէ: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և իր մարդիկ ձեռք են բերել այնքան ուժ, որ նրանց ժողովրդականության մասունքները կարող են ոչնչացվել:
Ամերիկան շատ հետաքրքրված է կովկասյան երկրների միասնականությամբ, որոնք Եվրոպայում ԻՊ-ի ահաբեկչությունների համար թիրախ են հանդիսանում: Մարդու իրավունքների խախտումները և օրինական նորմերը կարող են սիստեմատիկ կերպով վնասել երկրին, ինչը Ռոբերտ Քոչարյանի համար մեծ առիթ հանդիսացավ:
Հասկանալի է, որ դեռ Նիկոլ Փաշինյանը սկսնակ է այս գործում. նա չպետք է անցնի որոշ կարմիր գծեր, ինչպես նաև չպետք է ոչնչացնի փխրուն ու թույլ իրավական համակարգը:
Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը նույն պարտականություններն էր դրել Փաշինյանի առջև իր քաղաքականության ժամանակ: Կրկնելով նույն ապօրինությունը՝ Նիկոլ Փաշինյանը միայն կվնասի իրեն: