Բոլիվիայում հայտնաբերել են աշխարհի ամենատարեց կնոջը, որի ռեկորդն այդպես էլ չի գրանցվել։ Նրա հետ զրուցել են Associated Press գործակալության լրագրողները։

Խուլիա Ֆլորես Կոլկեն ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 26-ին Սակաբա քաղաքում, հնդկացիների ընտանիքում։ Վաղ մանկությունը նա անցկացրել է լեռներում հովիվների հետ, հետո քաղաք է տեղափոխվել, որտեղ մինչ խորը ծերություն վաճառել է իր աճեցրած մրգերն ու բանջարեղենը։

Կոլկեն իր երկարակեցության հիմնական գաղտնիքը առողջ սնունդն էլ համարում, չնայած խոստովանում է, որ երբեմն իրեն թույլ է տալիս թխվածք ուտել կամ գազավորված ըմպելիք խմել։ Նա երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի։

Նրա հետ միասին ապրում են շները, կատուներն ու հավրը։ Նա լի է կյանքով և էներգիայով և սիրում է ինքն իրեն երես տալ իր պատրաստած թխվածքներով։ Կոլկեին խնամում է նրա քրոջ 65-ամյա թոռնուհին՝ Ագուստինա Բերնան։

Փաստացի բոլիվուհին աշխարհի ամենատարեց կինն է։ Նա ավելի մեծ է, քան նախորդ ռեկորդակիր, ճապոնուհի Տիե Միյակոն, ծնված 1901 թվականի մայիսի 2–ին, որը մահացավ անցյալ տարվա հուլիսին։ Սակայն Գինեսի գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կոլկեից իրենք հայց չեն ստացել։ Ինչպես պարզել են լրագրողները՝ նա չի էլ իմացել Գինեսի ռեկորդների գրքի գոյության մասին։

Քաղաքի իշխանությունները Կոլկեին «կենդանի ժառանգություն» են ճանաչել։ Պետության և մասնավոր հիմնադրամների հաշվին վերանորոգվել է նրա տունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել