Տևական ժամանակ ուսումնասիրում եմ Թուրքիայի զինված ուժերի կազմակերպած զորակոչը: Այն պարունակում է ինչպես յուրահատուկ տարրեր՝ այդ երկրին համապատասխան, այսինքն՝ ազգայնացված է որոշակի գործողություններ, այնպես էլ շատ հետաքրքիր նորամուծություն կատարեցին վերջերս:

Թուրքիան անցում է կատարել էլեկտրոնային զորակոչի: Ի՞նչ է իրենից այն ներկայացնում:
Բուհ ավարտած և զինվորական պարտադիր զինծառայության ենթակա երիտասարդը կամ ցանկացողը էլեկտրոնային բազայում լրացնում է իր տվյալները.

1. ինչ մասնագիտություն ունի,
2. ինչպիսի առաջիդմությամբ է ավարտել,
3. ինչ գյուտերի հեղինակ է,
4. ինչ նորամուծության հեղինակ է և այլն:

Էլեկտրոնային համակարգում մուտքագրված են նաև բոլոր այն զորամասերը, որոնց անհարժեշտ է այս կամ չափանիշներով սերժանտ, շարքային: Այս համակարգը մուտքագրված փաստաթղթերը և տվյալները ավտոմատ, առանց մարդկային գործոնի ազդեցության ուսումնասիրում, ընտրում է տվյալ զորամասին անհրաժեշտ զինակոչիկին ու զինակոչիկին ուղարկում ծանուցում, որ դու անցնում ես ծառայության այսինչ զորամասում: 

Իսկ եթե զինակոչիկը չի ներկայանում, ապա արդեն զինակոչիկի ծառայության վայրը որոշում է ռազմական ռեսուրսներ տեղաբաշխման կենտրոնը (մեր հավաքակայանն է):

Էլեկտրոնային զորակոչը միայն սրանով չի սահմանափակվում, բայց դրա մասին կուզեի արդեն ավելի նեղ շրջանակում խոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել