Armsport.am-ը գրում է.

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում մրցել է Չեռնոգորիայի իր հասակակիցների հետ և պարտություն կրել:

Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվել հյուրերի` 4:1 հաշվով հաղթանակով:

Եվս մեկ ընկերական հանդիպում Հայաստանի և Չեռնոգորիայի մինչև 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն օգոստոսի 30-ին:

Խաղը դարձյալ կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել