Անգելա Մերկելի` Ադրբեջան այցի իրական նպատակները տարբերվում էին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկություններից: Մինչ Գերմանիայի կանցլերը սկսում էր իր ճանապարհորդությունը, այդ ընթացքում տարածվում էին տարբեր տեղեկություններ, այդ թվում` նաև միջազգային մամուլում, թե կոնկրետ Ադրբեջան Անգելա Մերկելը ինչի համար է գնում: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները տարածում էին, որ Մերկելը գնում է ադրբեջանական գազի հետևից ու ցանկանում է այն մտցնել գերմանական շուկա:

Սակայն արդեն այցի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ ադրբեջանական գազն իրենց համար մի քանի անգամ ավելի թանկ է, քան ռուսականը, այդ պատճառով կարիք էլ չկա քննարկելու այդ գազը Գերմանիա հասցնելու ճանապարհները:

Իրականում ավելի շատ հավանական է, որ Մերկելն Ադրբեջան էր այցելել բիզնես համագործակցությունը ամրապնդելու նպատակով: Գերմանացի մի շարք բիզնեսմեններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում: Ավելին՝ այս օրերի ընթացքում Գերմանիայից Ադրբեջան են այցելելու մեծ պատվիրակության անդամներ, ովքեր հանդիպումներ են ունենալու ադրբեջանցի խոշոր բիզնեսմենների հետ: Օգոստոսի 31-ին Գյանջա քաղաքում կազմակերպվելու է ադրբեջանա-գերմանական բիզնես ֆորում, իսկ Մերկելի այս այցը մեծ նշանակություն կունենա այդ ֆորումի ընթացքում տարբեր համագործակցությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել