Օգոստոսի 27-ին՝ ժամը 18:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:34-ին:

Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող խոհանոցն ամբողջությամբ (80 քմ), լոգարանը (30 քմ), տան հետնամասում խոտածածկ տարածք (մոտ 50 քմ) և ջերմահարվել են պատուհաններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել