Հույն և իսպանացի գիտնականները պարզել են, որ օրական 6-8 ժամ քունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը և երկարաձգում է կյանքը։ Սակայն եթե մարդը քնում է օրական 6 ժամից քիչ կամ գիշերը հաճախ է արթնանում, ապա նրա մոտ մեծանում է առանց ախտանշանների աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Այս մասին հաղորդում է EurekAlert-ը։

Այդ մասին են վկայում 11 ուսումնասիրությունները, երբ գիտնականները երկար ժամանակ հետևել են տարբեր ախտանշաններ ունեցող մարդկանց խմբերին։

Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ 9․3 տարվա ընթացքում գիշերները քիչ կամ վատ քնող անձնանց շրջանում սրտի իշեմիկ հիվանդության և կաթվածի հավանականությունը մեծացել է համապատասխանաբար 11 և 33 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել