Analitik.am-ը գրում է.

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Ամուլսարի հանքին հարակից տարածքներում։ Ընդհարվել են «Ամուլսարի պահապանները» և «Լիդիան Արեմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ դեպքի առնչությամբ Լիդիան Արմենիա  ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանն Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 24-ին տեսչական մարմինը  ստուգման արդյունքներն է  ամփոփել, որտեղ 10 կետից  բաղկացած  նշված են եղել փոքր խախտումներ: Սևանի և Ջերմուկի ջրերի հետ կապված որևէ խախտում չի հայտնաբերվել:

«Լիդիան ընկերության աշխատակիցները երկուշաբթի գնում են աշխատանքի, ներկայացնում տեսչական մարմնի փաստաթուղթը, ակտիվիստներն ասում են, որ փաստաթուղթը մեզ չի հետաքրքրում, պետք է Նիկոլը գա մեզ ասի այդ մասին: Այդ պայմաններում Ջերմուկի ճանապարհը փակվեց, քանի որ 70 մեքենա եկել էր աշխատանքի: Մենք դիմեցինք ոստիկանությանը, որ բացեն ճանապարհը, սակայն ասացին՝   դուք բացեք: Այնտեղ էին թե Եղեգնաձորի, թե Ջերմուկի  ոստիկանապետերը,  տեղակալները: Մեր ընկերությունը բացեց ճանապարհը, ավտոշարասյունները գնացին, մենք ասացինք, որ ոտքով կբարձրանանք տարածք, սակայն այդ ամբոխը խմած, զինված հարձակվեց մեզ վրա՝ ջարդելով, ծեծելով, քարեր շպրտելով մարդկանց վրա: Այդ ամենը կատարվել է ոստիկանության Ջերմուկի և Եղեգնաձորի ոստիկանապետերի ու տեղակալների աչքի առջև: Այդ ամենի կազմակերպիչն ու հրահրողը եղել են Ստեփանյան Կորյունն ու իր որդիները»:

Արմեն Մելքումյանը  նաև նշեց, որ տուժածներ, մարմնական վնասվածքներ ստացած մարդիկ կան, մեքենաներ են ջարդվել, կան նույնիսկ ծանր մարմնական վնասվածքներ ունեցող մարդիկ. «Եվ սա արվում է միջազգային խոշոր ներդրում կատարած ընկերության աշխատակիցների նկատմամբ: Հետաքրքիրն այն է, որ առավոտյան զանգում են Արթուր Գրիգորյանին, ասում են , թե ինչի չկա խախտումներ Սևանի լճի հետ կապված, որից հետո Գրիգորյանը հայտարարություն է տարածում: Դիտավորությամբ ամեն ինչ արվում է ընկերության գործունեությունը տապալելու համար: Սևանի, Ջերմուկի ջրերի հետ կապված որևէ վտանգ չեն գտնում, որից հետո իրավաբանորեն անգրագետ հայտարարություն են տարածում»:

Ավելի ուշ կներկայացնենք նաև լուսանկարներ և տեսանյութ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել