Armenpress.am-ը գրում է.

Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։

 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

«Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,– ասացին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

Օգոստոսի 27-ին Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թայլանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել