168.am-ը գրում է.

Ամառվա վերջի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի մինուս 8,5 աստիճան է օգոստոսի 27-ին գրանցվել հարավային Չեխիայում: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Յանա Գույսլովան:

«Լույս օգոստոսի 27-ի գիշերը օգոստոսի վերջի համար ռեկորդային ցուրտ է եղել Չեխիայի տարածքի մեծ մասում,-ընդգծել է նա:-Հանրապետության հարավում՝ Շումավայի շրջանում, օդի ջերմաստիճանն առաջին անգամ գրանցվել է մինուս 8,5 աստիճան»:

Անցած գիշեր ամբողջ Չեխիայում, բացի Պրահայից, օդի ջերմաստիճանը ցած իջել է 10 աստիճանից: Մայրաքաղաքին հարող տարածաշրջանում, որտեղ դեռ մի քանի օր առաջ պահպանվում էր սաստիկ տապը, եւ ջերմաչափի սյունը գրեթե երկու ամիս չէր իջնում 20 աստիճանից, օդերեւութաբանները գրանցել են միայն պլյուս 6,5 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել