Artsakhpress.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: 

Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում:

«Այցը կկայանա օգոստոսի 30-ին: Դա կլինի վարչապետի պաշտոնական այցը»,- ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Վրաստանի կառավարության ղեկավարի այցի այլ մանրամասներ, ինչպես նաեւ օրակարգը, չեն ճշտվում:

Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից մեկն Է: Անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել Է մոտավորապես 882 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել