Tert.amLife-ը գրում է.

«Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիզլերյանը ժամանեց Երևան։ Նա Հայաստան է եկել օգոստոսի 27-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, իր մասնավոր ինքնաթիռով։ Աստղը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով։  Tert.am Life-ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է այցի մանրամասները, լուսանկարներ և տեսանյութ։

 

Չնայած Դենը միշտ աչքի է ընկնում շքեղ ապրելակերպով, Երևան էլ ժամանել է սեփական ինքնաթիռով, Երևանում իր համար ճոխ ընդունելության նախապայման, ինչպես երևում է, չէր սահմանել։

 

Օդանավակայանում նրան չէին սպասում թանկարժեք մեքենաներ, ինչպես սովորաբար լինում է հայտնի մարդկանց ժամանման դեպքում։ Դենին առանձին մեքենա չէր սպասարկում: Մուտքի մոտ նրան և իր թիմի անդամներին էր սպասում Mercedes-Benz Sprinter մեքենա։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել