Ինչի մեջ կա կյանք, այն հնարավոր չէ սպանել, և ոչ մի զենքով, կամ էլ թույնով: Հիվանդությունն անգամ չի կարող սպանել այն, ինչի մեջ կա կյանք:
Չի կարող մահանալ մի բան, որը սեր է: Սերը կյանք է: Կամ սիրում ես, կամ ոչ: Դա սպանել չի լինում:
Չես կարող սպանել գիրը, այն կամ կա, կամ ոչ, և եթե տողերը գիր են, դրանք չեն մահանում, իսկ գրի մեջ կա կյանք: Չես կարող սպանել հավատքը, այն կամ կա, կամ ոչ, և պարտադիր չի, որ քո հավատքը քո նմաններին ապացուցես, ու ավելի լավ հավատք ունենալու համար 15 րոպեի մեջ 24 անգամ տաս Աստծո անունը:
Չես կարող սպանել գետը, գետը նույնպես կյանք է, այն անդադար հոսում է, և եթե դրա դեմը փակում են, նա բաժանված գնում է այլ ուղղությամբ: Չես կարող սպանել...
Այն, ինչի մեջ կա կյանք, դրան երբեք և ոչ ոք չի կարող սպանել, և այն անգամ չի կարող մահանալ, եթե դա դագաղի մեջ է, և շուրջբոլորը արտասվում են...
Անմահ է նաև տականքը, որին անարգում են բոլորը: Տականքին սպանել ևս չես կարող, նա ապրում է բոլորի անարգանքով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2994451475687?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել