ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, Գանայում, փոխանցում է AFP-ն։ Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի խոսքով՝ Անանը կհուղարկավորվի Աքրայի ռազմական գերեզմանատանը։

«Հուղարկավորությունը մեր երկրի համար խոշոր իրադարձություն կլինի։ Ակնկալում եմ, որ բազմաթիվ առաջնորդներ դրան ներկա կլինեն»,-ասել է նա։

Քոֆի Անանը մահացել է օգոստոսի 18-ին, Շվեյցարիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել