Տնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար Իրանին 20․7 մլն եվրո հատկացնելու Եվրամիության որոշումը «սխալ վարքագիծ է սխալ ժամանակներում»։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Բրայան Հուքը։

«Եվրոպացի հարկատուներից օտարերկրյա օգնությունը ռեժիմին իր ժողովրդի կարիքներն անտեսելու հնարավորություն է ընձեռում»,-ասել է Հուքը։

ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ հատկացված միջոցները, Իրանի բնակչությանն օգնելու փոխարեն, ահաբեկչական գործունեության համար կօգտագործվեն։

Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է միասին աշխատեն երկարաժամկետ լուծում գտնելու շուրջ, որը «կաջակցի իրանցի ժողովրդին և վերջ կդնի Իրանի իշխանությունների կողմից տարածաշրջանում անվտանգության սպառնալիքին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել