ԱՄՆ-ում հսկիչներից մեկը սեքսով է զբաղվել Սբ․ Ֆրենսիսի հիվանդանոցին կից դիահերձարանում կնոջ դիակի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, հաղորդում է FOX13Memphis հեռուստաալիքը։

23-ամյա Քեմերոն Ռայթը ձերբակալվել է երկու վկայի ցուցմունքի հիման վրա, որոնք նրան տեսել են հանցանքի պահին։

Դիակը պատկանում է 37-ամյա կնոջը, որը կենդանության օրոք մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատել։ Հայտնի է նաև, որ նա մահացել է չորեքշաբթի, օգոստոսի 22-ին, ինֆարկտից։ Կնոջ մարմինը դիահերձարանում է գտնվել, քանի որ նա գրանցված է եղել որպես օրգանների դոնոր։

Տղամարդը խոստովանել է հանցանքը և մինչև դատական նիստը կարող է 3 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել