Սա հիանալի նորություն է։ Արաբական հրատարակչությունը գովազդում է իմ «Զրոյական կետ» վեպը, որը մի քանի օրից կլինի արաբ ընթերցողի սեղանին։

Թարգմանեմ. «Սա վեպ է մի երկրից, որտեղ մենք երբեք չենք եղել։ Վեպում պատմվում է ասասինների, խաչակրաց արշավանքների, ժամանակակից Փարիզի մասին, իսկ վերջում ընթերցողը ճամփորդում է Եգիպտոս և...
Կարո՞ղ եք գուշակել՝ որ երկրի մասին է խոսքը։ Դա նախկին սովետական պետություն է, դա մի լեռնային երկիր է, որը սահմանակից է Թուրքիայի և Վրաստանի հետ»։

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել