Tert.am-ը գրում է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝  իր պատիվը, արժանապատվությունը և  գործարար համբավը պաշտպանելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:
«Յուրի Խաչատուրովը հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Գրիգորյանի՝ վերջինիս կողմից 2018 թվականի հուլիսի 30-ին հարցազրույցի ընթացքում  արտահայտած որոշ  մտքերի առնչությամբ, որոնք, ըստ Յւորի Խաչատուրովի զրպարտիչ են, սուտ են և արատավորում են ոչ միայն իր, այլ ՀՀ զինված ուժերի պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը: Ստեփան Գրիգորյանի հարցազրույցում կան արտահայտություններ, որոնք վերաբերում են ապրիլյան պատերազմի ժամանակ  Խաչատուրովին և մի շարք այլ գեներալների: Պարոն Խաչատուրովը իր անունից է հայց ներկայացրել, որովհետև օրենքն է նախատեսում այդպես»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե որն է դատարան դիմելու նպատակը, Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ Խաչատուրովի նպատակն է այդ հայցադիմումի շրջանակներում ցույց տալ, որ բոլոր այն մեղադրանքները որոնք հնչեցվել են այդ հարզացրույցի ժամանակ կապված «հողեր ծախելու», «պետական դավաճանության»,  «պատերազմի ժամանակ տեղում չլինելու»  հետ, չեն համապատասպանում իրականությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել