Ռուսաստանը նոր պատժամիջոցների նախաշեմին, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից, կտրուկ ավելացրել է ոսկու գնումները,– հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամին։

Այս տվյալների համաձայն՝ հուլիսին ՌԴ Կենտրոնական բանկը 26,1 տոննա ոսկի է գնել։ Այս ձեռքբերման շնորհիվ Ռուսաստանի բանկի ոսկու պահուստները հասել են 2170 տոննայի։

Այսպիսով՝ գտնում են Bloomberg-ի վերլուծաբանները, Ռուսաստանը ձգտում է պատժամիջոցների նախաշեմին կրճատել իր կախվածությունը ամերիկյան տնտեսությունից։

Սպասվում է, որ պատժամիջոցների առաջին փուլում Ռուսաստանին արգելվելու է երկակի նշանակության արտադրանքի վաճառքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել