Yerkir.am-ը գրում է.

Եթե ԱՄՆ նախագահին իմպիչմենտ հայտնեն, ապա դա  բացասական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության վրա: Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը`պատասխանելով հարցին` արդյո՞ք  իրեն իմպիչմենտ կհայտնեն, եթե Կոնգրեսի ընտրություններում տեղերի մեծամասնությունը հասնի դեմոկրատներին. հայտնում է ТАСС-ը:

«Չգիտեմ` ինչպես կարելի է իմպիչմենտ հայտնել նրան, ով հիանալի աշխատանք է կատարել: Եթե ինձ իմպիչմենտ հայտնեն, ապա դա վատ կազդի շուկաների վրա, բոլորը շատ աղքատ կդառնան»,- մասնավորապես ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել